Երեւան: Մեդիամաքս: "Ռոսատոմ” ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն այսօր ասել է, որ, ՀՀ կառավարության ծրագրերի համաձայն, հայկական նոր ԱԷԿ-ը պետք է պատրաստ լինի 2020 թվականից ոչ ուշ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Սերգեյ Կիրիենկոն ասել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցման ժամանակահատվածը կկազմի շուրջ 6 տարի:
“Կարծում եմ, 2012-ին կկատարվեն նախապատրաստական աշխատանքները: Պետք է հանրային լսումներ անցկացնել: Ես գիտեմ, որ ՀՀ կառավարությունը բարեխղճորեն է իրականացնում միջազգային կոնվենցիայով իր պարտականությունները եւ կտեղեկացնի հարեւան երկրներին”,- պարզաբանել է Ռոսատոմի գլխավոր տնօրենը:
Նրա խոսքերով, լավ կլիներ, եթե հայկական կողմն արդեն մյուս տարի ԱԷԿ-ի համար երկարացիկլային սարքավորումներ գներ:
“2014 թվականն ընդունելի ԱԷԿ-ի հարթակում աշխատանքները սկսելու համար: Ցանկանում եմ նշել, որ սա դեռեւս համաձայնեցված ժամանակացույց չէ”, - ասել է Կիրիենկոն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: