ՌԴ-ն պատրաստ է բացել ՀՀ-ում Ռոսսելխոզբանկի եւ Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություններ, ասել է Վիկտոր Զուբկովը - Mediamax.am

3782 դիտում

ՌԴ-ն պատրաստ է բացել ՀՀ-ում Ռոսսելխոզբանկի եւ Ռոսագրոլիզինգի ներկայացուցչություններ, ասել է Վիկտոր Զուբկովը


Վիկտոր Զուբկովը
Վիկտոր Զուբկովը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը քննարկել են Հայաստանում Ռոսսելխոզբանկի եւ Ռոսագրոլիզինգի գործունեության ծավալման հարցերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ՀՀ վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում Վիկտոր Զուբկովը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է բացել Հայաստանում Ռոսսելխոզբանկի ներկայացուցչություն եւ սկսել ՀՀ գյուղատնտեսության վարչավորումը, ինչպես նաեւ բացել Հայաստանում Ռոսագրոլիզինգ լիզինգային կազմակերպության դուստր ընկերություն:

 

Վիկտոր Զուբկովը նշել է նաեւ, որ 2011-ին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը աճել է 16%-ով եւ հասել գրեթե $‌1 մլրդ-ի, «ինչը վերջին 4 տարիներին գրանցված լավագույն ցուցանիշն է»:

 

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ համատեղ աշխատանքային խումբը 1 ամսվա ընթացքում համաձայնեցնելու է Հայաստանում ռուսաստանյան բանկի եւ լիզինգային կազմակերպության գործունեության ծավալման մանրամասները, ինչից հետո կընդունվի վերջնական որոշում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին