Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2011թ-ին աճել է 5.9%-ով - Mediamax.am

1700 դիտում

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2011թ-ին աճել է 5.9%-ով


Լուսանկարը` www.romania.insider.com


Երեւան: Մեդիամաքս: 2011-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի հետ համեմատ աճել է 5,9%-ով:

2011թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2010թ. նույն ամսվա հետ համեմատ աճել է 6,1%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:

 

2011թ-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում կազմել է 992 մլրդ 78 մլն դրամ` 2010-ի համեմատ աճելով 14,1%-ով: Դեկտեմբերին արդյունաբերությունը 2010թ-ի նույն ամսվա հետ համեմատ աճել է 16%-ով:

 

Առեւտրի շրջանառությունը 2011-ին աճել է 3,5%-ով (2 տրլն 42 մլրդ 266 մլն), ծառայությունների ծավալը` 6.1%-ով (872 մլրդ 370,6 մլն): Դեկտեմբերին այս ցուցանիշները աճել են համապատասխանաբար  6.7%-ով եւ 8.7%-ով:

 

2010-ի հետ համեմատ 14,1%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում (825 մլրդ 234,5 մլն), իսկ շինարարության ոլորտում` 11,5% անկում (480 մլրդ 839.5 մլն): 2011թ. դեկտեմբերին գյուղատնտեսությունում գրանցվել է 2.6%, իսկ շինարարությունում՝ 16.3% աճ:

 

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2011-ին աճել է 14.5%-ով (7432.7 մլն կՎտ/ժ), իսկ դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ՝ 25.4%-ով:

 

2011-ի հունվար-դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 5.9%-ով եւ կազմել 115 265 դրամ ($‌297): Սպառողական գների ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է 7.7%-ով:

 

2011-ին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $‌5 մլրդ 481 մլն մլն կամ 2 տրլն 44.2 մլրդ դրամ` 2010-ի համեմատ ավելանալով  14,4%-ով: 2011թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ երկրի արտաքին ապրանքաշրջանառությունը նվազել է 1.3%-ով եւ կազմել $‌523.1մլն կամ 200.3 մլրդ դրամ:

 

Արտահանման ծավալը 2011-ին աճել է 27,7%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով $‌1 մլրդ 329.5 մլն կամ 495,8 մլրդ դրամ: 2011-ին ներմուծումն աճել է 10,7%-ով եւ կազմել $‌4 մլրդ 151,5 մլն կամ 1 տրլն 548,4 մլն դրամ: 2011թ. դեկտեմբերին արտահանումը նախորդ տարվա դեկտեմբերի հետ համեմատ աճել է 2,1%-ով ($‌122,8 մլն կամ 47 մլրդ դրամ), իսկ ներմուծումը՝ նվազել 2,3%-ով ($‌400,3 մլն կամ 153,3 մլրդ դրամ):

 

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2011-ին կազմել է 1,05 տրլն դրամ կամ $‌2,8 մլրդ: 2011թ. դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է $‌277,5 մլն կամ 106,3 մլրդ դրամ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին