Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» /ՓՄՁ ԶԱԿ/ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վարազդատ Կարապետյանը:
Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Վարազդատ Կարապետյանը 37 տարեկան է, մասնագիտությամբ` տնտեսագետ-միջազգայնագետ, տնտեսական գիտությունների թեկնածու է: 2003 թ-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդատու, «Արդյունավետ բիզնես» ծրագրի տնօրենն է: 2011-2012թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: