Ակնկալում ենք ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության աճ, ասել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը - Mediamax.am

5312 դիտում

Ակնկալում ենք ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության աճ, ասել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը


Լուսանկարը` www.pinhabitat.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Գեյրանդը (Jean-Christophe Gayrand) այսօր հայտարարել է, որ մենք ակնկալում ենք ոչ թե ֆինանսական աջակցության կրճատում ԵՄ-ից, այլ ընդհակառակը` ավելացում”:

Այս մասին նա հայտարարել է, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին Վերակառցուման եւ զարգացման եվրոպական բանկի “Գործարար խորհրդատվական ծառայությունների ծրագրի” հանրագումարին նվիրված միջոցառման ժամանակ:

 

Հայաստանում 2003 թ-ից իրականացվող BAS ծրագրի գլխավոր նպատակն է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին լայն խորհրդատվական օգնության տրամադրումն է: 

 

Հայաստանում BAS ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը նշել է, որ ԵՄ պահանջներից էր, որպեսզի առաջնահերթություն տրվի երկրի մարզերին: Այս տարվա հունիսին ծրագրի շրջանակներում մեկնարկել են մոտ 70 տարբեր նախագծեր, որոնցից 27 %-ը իրականացվում է գյուղերում, 53%-ը` մարզային քաղաքներում, եւ միայն 20%-ը` Երեւանում:

 

Տիգրան Աղաբեկյանի կարծիքով, սա կօգնի խախտել առկա անհավասարակշռությունը մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ: 

 

Բացի այդ, նա ընդգծել է, որ ծրագրի իրականացման շրջանակներում հատուկ ուշադրություն է տրամադրվել կին գործարարներին եւ երիտասարդ ձեռներեցներին:

 

“Ձեռնարկությունների մակարդակում մենք փորձում ենք անել ամեն հնարավորը, որպեսզի բարձրացնենք դրանց մրցունակությունը”,- ասել է Տիգրան Աղաբեկյանը` հավելելով, որ ընկերությունների 89%-ը, որոնց իրենք տրամադրում են խորհրդատվական օգնություն, 50 աշխատակցից պակաս ունեն: 

 

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` Տիգրան Աղաբեկյանն ասել է, որ ծրագրի աշխատանքներին մասնակցում է 130 խորհրդատու, որոնցից 32-ն օտարերկրյա մասնագետներ են:

 

Հայաստանում արդեն իրականցվել է BAS-ի 842 նախագիծ, որոնց շրջանակներում դոնոր-կազմակերպությունների ներդրումների ծավալը կազմում է 5.3 մլն. եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին