ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրանքի նկատմամբ պահանջարկի կրճատում չի նկատվում - Mediamax.am

3765 դիտում

ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրանքի նկատմամբ պահանջարկի կրճատում չի նկատվում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՐՄԵՆԱԼ գործարանի արտադրանքի նկատմամբ պահանջարկը չի կրճատվում, ընկերությունը շարունակում է արտահանել իր արտադրանքը եւ շահույթով աշխատել:

Մեդիամաքսի հետ հարցազրույցում այս մասին հայտնել է գործարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը` մեկնաբանելով արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Եվրոպայում ալյումինի նկատմամբ պահանջարկի եւ գների նվազումը պայմանավորված է ԵՄ-ում պարտքերի ճգնաժամով, ինչպես նաեւ մատակարարողների մոտ առկա խնդիրներով: Լոնդոնի մետաղի բորսայում ալյումինի մեկ տոննայի արժեքը 2011-ի ապրիլին հասել է տարեկան առավելագույն ցուցանիշին` $‌2.67 հազ., որից հետո նվազել եւ սեպտեմբերի կազմել է $‌2.29 հազ:

 

“Արտահանվող ապրանքի մեծ մասը իրացվում է ամերիկյան շուկայում, եւ ներկայումս պատվերների նվազեցում չի նկատվում”, - ասել է Ալեքսանդր Մելքումյանը:

 

ԱՐՄԵՆԱԼ-ի չափաբաժինը Հայաստանի արտահանման մեջ կազմում է 8%: ՀՀ պետեկամուտների հանձնաժողովի տվյալների համաձայն, ալյումինե փայլաթիթեղի արտահանումը դրամային առումով 2011-ի եռամյակին աճել է 19%-ով եւ կազմել $‌45.07 մլն, այն դեպքում, երբ ֆիզիկական ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 4%-ով (12,6 հազ. տոննա): Ավելի վաղ գործարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2011-ին ԱՐՄԵՆԱԼ-ը մտադիր է 7%-ով ավելացնել փայլաթիթեղի արտադրության ծավալը  եւ առաջին անգամ գերազանցել մեկ տարվա համար 26 հազ. տոննա արտադրանքի ծավալը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին