Երեւան: Մեդիամաքս: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր ասել է, որ "մեր պետությունը չունի այնքան հնարավորություններ, որ կարողանա բարեփոխումներ իրականացնել հարկային եկամուտների կորստի հաշվին”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ՊԵԿ նախագահն ասել է ԵՄ աջակցությամբ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ աշխատաժողովի ընթացքում:
Նրա խոսքերով, բարեփոխումների իրականացումն այս պայմաններում բարդ խնդիր է, քանի որ դրանք պետք է ընթանան պետական բյուջեի կատարողականի ապահովման հետ մեկտեղ:
ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային եւ մաքսային մարմիններում բարեփոխումները պետք է տանել զուգահեռ, համաչափ եւ հավասարակշռված:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: