ՀՀ արդյունաբերողների միության նախագահ. «Մենք պատրաստ ենք ավելի շատ հարկ վճարել մի շարք պայմաների դեպքում» - Mediamax.am

3709 դիտում

ՀՀ արդյունաբերողների միության նախագահ. «Մենք պատրաստ ենք ավելի շատ հարկ վճարել մի շարք պայմաների դեպքում»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության /ՀԱԳՄ/ նախագահ Արսեն Ղազարյանն այսօր մեկնաբանել է 2012-ի պետբյուջեի նախագծում հարկային հոսքերը 101 մլրդ դրամով ավելացնելու վերաբերյալ որոշումը:

Նրա խոսքերով, միության անդամները պատրաստ են ավելի շատ հարկ վճարել մի շարք պայմանների դեպքում` ստվերային տնտեսության կտրուկ կրճատում, տնտեսական սուբյեկտների միջեւ արդար մրցակցության ապահովում, ինչպես նաեւ առանձին գործարարների համար արտոնությունների բացառում:

 

«Վերջերս կայացած հանդիպման ժամանակ մենք ՀՀ նախագահին փոխանցեցինք մեր առաջարկները, եւ կարծում եմ, որ  նա լիակատար ըմբռնումով ընդունեց դրանք», - ասել է Արսեն Ղազարյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին