Օգոստոսին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 6.2% - Mediamax.am

2651 դիտում

Օգոստոսին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 6.2%


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2011-ի սեպտեմբերին գնաճը Հայաստանում, 2010-ի սեպտեմբերի համեմատ, կազմել է 6.2% (օգոստոսի ցուցանիշը` 4,8%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սեպտեմբերին արձանագրվել  է սննդամթերքի գնի 10.3%, ոչ պարենային ապրանքների` 3.5% եւ ծառայությունների սակագների 2.2% աճ:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2011-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 8.5%, սննդամթերքի ինդեքսը`114%, ոչ պարենային ապրանքներինը` 103.1%, ծառայությունների սակագներինը` 104%:

 

2011-ի սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2010-ի դեկտեմբերի համեմատ աճել է 0,6%-ով:

 

2011-ի սեպտեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում օգոստոսի համեմատ աճել են 0.8%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները աճել են 1,3%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 0,5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:

 

Օգոստոսի համեմատ սննդամթերքի գների աճը հիմնականում պայմանավորված է հավկիթի, բանջարեղենի, կարտոֆիլի եւ շաքարավազի գների՝ 3%-ից մինչեւ 20,9%-անոց աճով: Բենզինի եւ դիզելային վառելիքի գները օգոստոսի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.6%-ով եւ 1.9%-ով, իսկ 2010-ի սեպտեմբերի հետ համեմատ՝ աճել համապատասխանաբար 23.7%-ով եւ 29.7%-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին