ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին - Mediamax.am

3765 դիտում

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդն ստեղծվել է գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաեւ դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով:

 

Նախագահի հրամանագրով հաստատվել է նաեւ խորհրդի կազմը, որի նախագահն է ՀՀ վարչապետը, եւ նախատեսված բարեփոխումների գործընթացում ընդգրկվող ոլորտների ցանկը:

 

ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը, մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը՝ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին