Երեւանում կանցկացվի լոկալ արժեթղթերի շուկաների զարգացմանը նվիրված միջազգային համաժողով - Mediamax.am

3097 դիտում

Երեւանում կանցկացվի լոկալ արժեթղթերի շուկաների զարգացմանը նվիրված միջազգային համաժողով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ եւ կարգավորում» թեմայով:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամուլի ծառայությունում, համաժողովը ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի եւ ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի, առաջին միացյալ միջազգային համաժողովն է: 

 

Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների եւ Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների եւ ֆոնդային բորսաների ղեկավարների եւ բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների եւ բարձր մակարդակի այլ փորձագետների:

 

Համաժողովի ընթացքում քննարկվելու են բորսաների եւ դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման եւ միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական եւ կարգավորման հարցերը, ինչպես նաեւ լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին