Վաչե Գաբրիելյանը 2011թ. համար կանխատեսում է 5% գնաճ - Mediamax.am

1769 դիտում

Վաչե Գաբրիելյանը 2011թ. համար կանխատեսում է 5% գնաճ


ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կանխատեսմամբ, 2011 թվականին գնաճը Հայաստանում կլինի 5%-ի սահմանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վաչե Գաբրիելյանը հաստատել է  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության այն գնահատականը, որի համաձայն Հայաստանում առկա է երկարատեւ ցածր գնաճային ֆոն: 

 

«2008-2010թթ Հայաստանում միջին գնաճը եղել է 3%-ի շրջանակներումը, ինչը համաշխարհային չափանիշներով իսկապես ցածր թիվ է»,- ասել է նա` հավելելով, որ գնաճը երկրում վերադառնում է «կառավարելիության տիրույթ»:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, Վաչե Գաբրիելյանի խոսքով, այս դաշտում ակնհայտ են մի շարք դրական փոփոխություններ, մասնավորապես, ստուգումների քանակի նվազումը, բիզնես սկսելու դյուրացումը, հարկային հաշվետվողականության թեթեւացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին