Վարկային տոկոսադրույքները կշարունակեն նվազել, ասել է ՀԲՄ նախագահը - Mediamax.am

4024 դիտում

Վարկային տոկոսադրույքները կշարունակեն նվազել, ասել է ՀԲՄ նախագահը


ՀՀ բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը
ՀՀ բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը

Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր ասել է, որ չնայած բարձր գնաճի առկայությանը բոլոր վարկատեսակների տոկոսադրույքները անկում են ապրում եւ դեռեւս կշարունակեն նվազել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Աշոտ Օսիպյանի գնահատմամբ դա կապված է համակարգում առկա իրացվելիության եւ մրցակցության հետ: Նա տեղեկացրել է, որ տնտեսության վարկավորումն առաջին կիսամյակում աճել է 23.4%-ով, իսկ ֆիզանձանց վարկավորումը՝ 8%-ով:

 

Ըստ Աշոտ Օսիպյանի, բանկային համակարգն ամփոփել է 2011թ. առաջին կիսամյակը՝ 2010թ. հետ համեմատ զգալի աճ արձանագրելով բոլոր ցուցանիշներով:

 

2011թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկային համակարգի ակտիվները աճել են 12.5%-ով եւ կազմել 1 տրլն 763.3 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումներն աճել են 17.8%-ով՝ կազմելով 1 տրլն 179.1 մլրդ դրամ:

 

Համակարգի ընդհանուր պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 14%-ով, իսկ ավանդների գծով պարտավորությունները՝ 9.4%-ով: Հունիսի 30-ի դրությամբ համակարգում ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 858.1 մլրդ դրամ:

 

Առաջին կիսամյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը աճել է 6.7%-ով եւ կազմել 352.5 մլրդ դրամ: Համակարգի զուտ շահույթն առաջին կիսամյակում կազմել է 21.7 մլրդ դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին