Երեւան: Մեդիամաքս: 2011թ. սեպտեմբերի 25-ին Լոս-Անջելեսում Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ անցկացվելու է ներդումային բանկային համաժողով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը այսօր Երեւանում տեղեկացրել է, որ համաժողովը լինելու է Հայաստանի առաջին ներդրումային ռոուդ-շոուն (անգլ.՝ road-show), երբ մեր երկրի բանկային համակարգը եւ տնտեսությունը կներկայանան արտասահմանյան ներդրողին:
«Այսօր զարգացած երկրներում խնդիրներ կան ներդրումային հնարավորությունների հետ կապված. ակտիվներն այնտեղ արագ անկում են ապրում: Մենք փորձում ենք օգտագործել այս առիթը՝ ներկայացնելով մեր տնտեսությունը եւ բանկային համակարգը արտասահմանյան ներդրողներին եւ սփյուռքահայությանը», - ասել է Աշոտ Օսիպյանը:
Նա տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել 15 հայկական բանկեր, ինչպես նաեւ ամերիկյան, ռուսական եւ եվրոպական բանկեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: