2012 թվականին պետք է էապես բարելավենք հարկերի հավաքումը, ասել է վարչապետը - Mediamax.am

3449 դիտում

2012 թվականին պետք է էապես բարելավենք հարկերի հավաքումը, ասել է վարչապետը


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախարարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություններ ներկայացնել իրենց ոլորտների հարկային բազաների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է, որ «մեր առջեւ խնդիր է դրված՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը»։

 

«Բոլորս պետք է գիտակցենք, որ դա միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար», - ասել է վարչապետը:

 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ, առաջին հերթին իրեն հետաքրքրում է էներգետիկայի ոլորտի վերլուծությունը, քանի որ դրանում աճ է կանխատեսվում։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը եւ կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորման մեխանիզմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին