Առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի ու Իրանի միջեւ «կրկնապատկվել եւ անգամ եռապատկվել են» - Mediamax.am

1560 դիտում

Առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի ու Իրանի միջեւ «կրկնապատկվել եւ անգամ եռապատկվել են»


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի եւ Իրանի միջեւ վերջին մի քանի տարում «կրկնապատկվել եւ անգամ եռապատկվել են»:

Ինչպես հաղորդում է իրանական Fars  գործակալությունը, այս մասին Թեհրանում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

 

Իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ավարտին նա իր այցը Թեհրան գնահատել է որպես արդյունավետ` նշելով, որ այցի ընթացքում կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցությունը խթանող փոխըմբռնման հուշագիր:

 

Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության տարեկան ծավալը կազմում է մոտ $‌ 270 մլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին