Արցախ ՀԷԿ-ն իրականացնում է բաժնետոմսերի երրորդ տեղաբաշխումը՝ ավելի քան 4 մլրդ դրամ ծավալով - Mediamax.am

2842 դիտում

Արցախ ՀԷԿ-ն իրականացնում է բաժնետոմսերի երրորդ տեղաբաշխումը՝ ավելի քան 4 մլրդ դրամ ծավալով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի ազդագիրը:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Արմսվիսբանկում (թողարկման  կազմակերպիչ, տեղաբաշխող եւ հաշվարկային բանկ), ազդագրի համաձայն առաջարկվում է տեղաբաշխել ընկերության 3 մլն 673 հազ. 926 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 1,110 դրամ տեղաբաշխման գնով (տեղաբաշխման ընդհանուր ծավալը՝ 4,078 մլրդ դրամ):

 

Բաժնետոմսերի  տեղաբաշխումն  իրականացվելու  է  ընկերության բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի կիրառման միջոցով, որից օգտվելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 3-ը ընկերությանը ներկայացնել բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքից  օգտվելու մասին գրավոր ծանուցում:

 

Նախապատվության իրավունքի կիրառման շրջանակներում չտեղաբաշխված բաժնետոմսերը  տեղաբաշխվելու են  ազատ բաժանորդագրության միջոցով, որը կսկսվի հոկտեմբերի 4-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը:

 

Բաժնետոմսերի  ազդագիրը  կարելի է ձեռքբերել Արցախ ՀԷԿ-ի կամ Արմսվիսբանկի գրասենյակներից` թղթային կրիչով, ինչպես նաեւ վերջիններիս էլեկտրոնային կայքերից (www.artsakhhpp.com եւ www.armswissbank.am):

 

Ընկերության բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի B հարթակում ս.թ. մայիսին (ծավալը՝ 1,4 մլրդ դրամ; թողարկումը տեղաբաշխվել էր ամբողջությամբ), իսկ առաջինը՝ 2010-ին, երբ թողարկման ընդհանուր 3,45 մլրդ դրամ ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին