Երեւան: Մեդիամաքս: «Վիտամաքս-Ե» բժշկա-դեղագործական ընկերությունը 2012-2013 թթ.-ին նախատեսում է 10-12 անգամ ավելացնել արտադրական ծավալները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Վիտամաքս-Ե» ընկերության տնօրեն Էդուարդ Դիլանյանը:
Նրա խոսքով, ընկերությունը, որը սպառողներին հայտնի է «Նարինե» պրոբիոտիկի արտադրությամբ, այսօր արտադրում է 18 անուն բակտերիալ փոշիներ: Էդուարդ Դիլանյանը տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքի ծավալները տարեկան կազմում են $ 3-ից 4 մլն:
Տնօրենն ասել է, որ այսօր «Վիտամաքս-Ե»-ն աշխատում է իր հզորության 15-20 %-ով, իսկ արտադրանքը արտահանվում է հիմնականում Ուկրաինա, Միջին Ասիայի երկրներ, Ճապոնիա, Ավստրալիա:
Այսօր «Վիտամաքս-Ե» այցելած ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ասել է, որ ընկերությանն աջակցելու նպատակով կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի սառնարանային համալիրում վերջինիս արտադրանքը մինչեւ արտահանումը պահելու մասին հարցը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: