Վաղը կմեկնարկի Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ սպառողների ֆինանսական կրթման ծրագիրը - Mediamax.am

5521 դիտում

Վաղը կմեկնարկի Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ սպառողների ֆինանսական կրթման ծրագիրը


ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը

Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: Վաղվանից մեկնարկում է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման ծրագիրը»:

Այն ուղղված կլինի 5 թիրախային խմբերին. ավագ դպրոցի աշակերտներ, ուսանողներ, ֆինանսական ծառայություններից օգտվողներ, տարեցներ եւ ԱՊՊԱ համակարգի մասնակիցներ:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսական  համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն այսօր Երեւանում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 6-ից հաշտարարի գրասենյակի աշխատակիցները ֆինանսական իրազեկմանն ուղղված դասընթացներ կանցկացնեն ավագ դպրոցներում՝ այս տարի տեղեկացնելով աշակերտների 33,3%-ին եւ նախատեսելով մնացած մասը ծածկել 2012թ. ընթացքում:

 

Դպրոցներում անցկացվելու են 50 րոպե տեւողությամբ դասընթացներ՝ հատուկ դպրոցականների համար մշակված մեթոդաբանությամբ (ֆիլմի ցուցադրում, խաղեր եւ մրցույթներ, որոնց միջոցով դպրոցականները սովորելու են, թե ինչպես է առաջացել փողը, ինչ է ֆինանսական համակարգը, բանկը, ապահովագրությունը եւ այլն): Դպրոցականների համար հայտարարված է նաեւ շարադրությունների մրցույթ՝ «Ֆինանսական ծառայություններ. ինչ գիտեմ նրանց մասին» թեմայով: Աշակերտների համար կրթական ծրագիրը մեկնարկում է Երեւանի եւ Սյունիքի դպրոցներում:

 

Փիրուզ Սարգսյանը տեղեկացրել է, որ համապատասխան ծրագրեր են մշակվել նաեւ այլ թիրախային խմբերի համար, մասնավորապես, նկարահանվել են տեղեկատվական հոլովակներ, որոնք հեռարձակվելու են կենտրոնական եւ մարզային հեռուստաալիքներով, պատրաստվել են բուկլետներ, պաստառներ եւ ֆինանսական համակարգի մասին իրազեկող այլ պարագաներ:

 

«Կրթական ծրագիրը թույլ կտա մեզ ունենալ կիրթ սպառողներ ֆինանսական ոլորտում եւ խթանել Հայաստանում ֆինանսական միջնորդությունը»,- ասել է Փիրուզ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին