ՏՄՊՊՀ-ն առարկայական փաստեր չունի «Ջերմուկ Գրուպի» նկատմամբ վարույթ սկսելու համար - Mediamax.am

3953 դիտում

ՏՄՊՊՀ-ն առարկայական փաստեր չունի «Ջերմուկ Գրուպի» նկատմամբ վարույթ սկսելու համար


Լուսանկարը` http://jermukcity.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որեւէ առարկայական փաստ չունի «Ջերմուկ Գրուպի» նկատմամբ վարույթ հարուցելու համար:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին ասել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

 

Օրերս «Հրապարակ» օրաթերթը Ջերմուկում հանգստացող մի ընթերցողից դժգոհություն էր ստացել այն մասին, որ ինքը ցանկացել է «Կոկա-կոլա» խմել, բայց քաղաքում չի կարողացել գոնե մեկ շիշ այդ խմիչքից գտնել։

 

«Պատճառն այն է, որ «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը «Պեպսի» է արտադրում և արգելել է այդ տարածքում վաճառել այլ զովացուցիչ ըմպելիքներ»,- գրել էր թերթը:

 

Գայանե Սահակյանը Մեդիամաքս-ին ասել է, որ հանձնաժողովը Ջերմուկում կարող է  հետազոտություն սկսել միայն այն դեպքում, եթե որեւէ տնտեսվարողից կամ քաղաքացուց դիմում-բողոք ստանա տնտեսական մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ:

 

Նախօրեին News.am-ի հետ զրույցում «Ջերմուկ Գրուպի» սեփականատիրոջ օգնական Էդգար Ղազարյանը հերքել էր «Հրապարակի» տեղեկատվությունը` ասելով, որ «սա, ըստ էության, թյուրիմացություն է կամ ուղղակի ինչ-որ մեկն Աշոտ Արսենյանին վարկաբեկելու միտում ունի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին