Վարչապետ. Հայաստանի համար անիմաստ է անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությանը - Mediamax.am

3229 դիտում

Վարչապետ. Հայաստանի համար անիմաստ է անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությանը


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար անիմաստ է անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությանը:

Հանդես գալով Վիեննայում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» նիստում, վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է 2003 թվականից եւ երկրում իրականացվում է արտահանման, ներկրման, հարկային բավական ազատական քաղաքականություն:

 

«Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որի հետ մենք չունենք ընդհանուր սահման: Եթե մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով եւ անցկացնենք մաքսային բոլոր գործողությունները, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին», - ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Մեր ընտրանին