Երեւան: Մեդիամաքս: 2010 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է $ 348,2 մլն, ինչը 18,5%-ով գերազանցել է 2009 թ.-ի ցուցանիշը:
Ինչպես Մեդիմաքսին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրության ծառայությունում, 2009 թ.-ի համեմատ արտահանման ծավալը ավելացել է 30,5%-ով եւ կազմել է $ 74,8 մլն, ներկրվող ապրանքների ծավալը ավելացել է 15,5 %-ով եւ կազմել $ 273,4 մլն: