Նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները այսուհետ կտրամադրվեն մրցույթային կարգով - Mediamax.am

3394 դիտում

Նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները այսուհետ կտրամադրվեն մրցույթային կարգով


ՀՀ կառավարության նիստ
ՀՀ կառավարության նիստ

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները այսուհետ կտրամադրվեն մրցույթային կարգով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

 

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսեսյանն ասել է, որ մինչ այժմ ռազմավարական նշանակություն ունեցող պինդ օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները տրամադրվում էին աճուրդային կարգով:

 

«Նավթն ու գազը ռազմավարական նշանակության հումք են համարվում մեր երկրի համար, ուստի նավթագազաբեր տարածքների տրամադրումը նպատակահարմար է իրականացնել մրցութային կարգով, հաշվի առնելով, որ մրցույթի ժամանակ դիտարկվում են ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերը և տնտեսական ներուժը»,- ասել է նախարարը:

 

Ակնկալվում է, որ սույն որոշումը կնպաստի ավելի հուսալի, առաջատար եւ առավել մեծ ներդրում իրականացնող կազմակերպության ընտրությանը:

 

 

 

Մեր ընտրանին