Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ԵՄ-ից կստանա 1.1 մլն եվրո մտավոր սեփականության պաշտպանության իրավունքի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը առեւտրի եւ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նվիրված սեմինարի ընթացքում:
Արթուր Բաղդասարյանի խոսքերով, ՀՀ համապատասխան պետական կառույցն այդ միջոցները կստանա Հայաստան-Դանիա կոնսորցիումի ստեղծման արդյունքում: ԱԱԽ քարտուղարը նշել է, որ ժամանակն է այդ ոլորտում անցկացնել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը նշել է նաեւ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում փոխակերպումների կարեւորությունը: