Մեկնարկել է ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթացը - Mediamax.am

4849 դիտում

Մեկնարկել է ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթացը


Մեկնարկել է ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթացը
Մեկնարկել է ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով դասընթացը

Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:

Դասընթացն անցկացվում է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության 4-ամսյա ծրագրի շրջանակներում, նախատեսվում է հետագայում եւս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում:

 

Դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մի մասն է, եւ դրա շրջանակներում ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ եւ ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին