Ռուսաստանյան ավիատեխնիկան նախատեսվում է “Էրեբունի” օդանավակայան բերել այս տարվա III-IV եռամսյակներում - Mediamax.am

7563 դիտում

Ռուսաստանյան ավիատեխնիկան նախատեսվում է “Էրեբունի” օդանավակայան բերել այս տարվա III-IV եռամսյակներում


Ռուսաստանյան ավիատեխնիկան նախատեսվում է “Էրեբունի” օդանավակայան բերել այս տարվա III-IV եռամսյակներում
Ռուսաստանյան ավիատեխնիկան նախատեսվում է “Էրեբունի” օդանավակայան բերել այս տարվա III-IV եռամսյակներում

Լուսանկարը` http://www.arms-expo.ru/


Երեւան: Մեդիամաքս: “Էրեբունի” օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայում մեկնարկել է ռազմական եւ հատուկ օբյեկտների շինարարությունը բանակային ավիացիայի օդաչուների համար:

«Օդանավակայանի յուրահատկությունն է բարձր լեռնային տեղանքը` շուրջ 1000 մետր ծովի մակերեսից` լեռնազանգվածով շրջապատված քաղաքի մեջ: Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Առաջինի ընթացքում կկառուցվեն ուղղաթիռների խմբակային կայանման վայրեր, հրապարակներ շարժիչների փորձարկման համար, հարթակներ թռիչքի եւ վայրէջքի ուսուցանման, ինչպես նաեւ սպասարկման համար»,- ասվում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:    

 

Շինարարության երկրորդ փուլում օդանավակայանում կկառուցվեն մշակութային-ժամանցային կենտրոն եւ ենթակառուցվածքային օբյեկտների ամբողջական համալիր:

 

Բանակային ավիացիայի ավիատեխնիկայի մատակարարումը “Էրեբունի” օդանավակայան նախատեսված է 2014թ. III-IV եռամսյակներում: Էսկադրիլիան բաղկացած կլինի Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին