Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը - Mediamax.am

6368 դիտում

Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը


Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը
Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությանների միջեւ ստորագրվել է ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հունվարի 28-ից 29-ը Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, ինչպես նաեւ բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները:

 

Ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման եւ այլ բնագավառներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին