9 հայ զինվորներ հետ են մղել 30 ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին, ասել է Սեյրան Օհանյանը - Mediamax.am

exclusive
13164 դիտում

9 հայ զինվորներ հետ են մղել 30 ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին, ասել է Սեյրան Օհանյանը


Սեյրան Օհանյանը
Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության դիվերսիոն խմբերին ետ շպրտելու մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրել է 9 հոգուց բաղկացած հայկական ստորաբաժանումը:

 

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Միթե սա հերոսություն չէ»,- ասել է նախարարը:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սեյրան Օհանյանն այս մասին ասել է այսօր` IDeA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց այցելության ժամանակ:

 

Աշակերտները Հայոց բանակին նվիրված երաժշտական ներկայացում էին պատրաստել հյուրերի համար: Ներկայացման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը, ով զոհվել էր Արցախում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հետ մարտի ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին