Տարվող աշխատանքները թույլ են տալիս զսպել հարեւան պետությունների ռազմական նկրտումները, ասել է նախարարը - Mediamax.am

7531 դիտում

Տարվող աշխատանքները թույլ են տալիս զսպել հարեւան պետությունների ռազմական նկրտումները, ասել է նախարարը


Տարվող աշխատանքները թույլ են տալիս զսպել հարեւան պետությունների ռազմական նկրտումները, ասել է նախարարը
Տարվող աշխատանքները թույլ են տալիս զսպել հարեւան պետությունների ռազմական նկրտումները, ասել է նախարարը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ ՀՀ Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները հնարավորություն են տալիս զսպել հարեւան պետությունների ռազմական նկրտումները:

«ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները հնարավորություն են տալիս իրականացնել խելացի պաշպանություն` քիչ ուժերով մեծ խնդիրներ լուծել եւ զերծ պահել հարեւաններին ռազմական նկրտումներից»,- ասել է նախարարը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

 

Սեյրան Օհանյանն ասել է, որ 2007-2013թթ. բարեփոխումների տարիներ էին Զինված ուժերի համար, որոնց ընթացքում նրանք կարողացել են ապահովել որակական առաջընթաց:

 

Նախարարը տեղեկացրել է, որ 2013 թ-ին մեկնարկել է պաշտպանական ռազմավարական վերանայման նոր շրջափուլը, որն ապահովելու է 2014-2015թթ. հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի  սպառնալիքների գնահատումը եւ 2016-2020թթ. ՀՀ ԶՈՒ զարգացման պլանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին