ՀՀ զինված ուժերի 33 սպաներ Գյումրիում ստացան նոր բնակարաններ - Mediamax.am

1860 դիտում

ՀՀ զինված ուժերի 33 սպաներ Գյումրիում ստացան նոր բնակարաններ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Գյումրիում ներկա է եղել ՀՀ զինված ուժերի 33 սպաների եւ նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման խնդիրը մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարության, ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում է, եւ հաջորդ տարիներին եւս պաշտպանության նախարարությունը շարունակելու է զինված ուժերի սպաներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

 

Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին