Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայաստանն ու ԱՄՆը մտադիր են խթանել փորձի փոխանակումը ռազմարդյունաբերության ոլորտում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սեյրան Օհանյանն այս մասին ասել է այսօր ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո:
«Համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում նոր ուղղություն է, որտեղ կարող ենք փորձի փոխանակում իրականացնել: Լինելով հետխորհրդային պետություն՝ սպառազինությունների կազմում մենք ունենք հիմնականում խորհրդային միավորներ: Այնուամենայնիվ, մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել տարբեր առաջատար չափանիշների ներդրման ուղղությամբ, հատկապես՝ հատուկ նշանակության միջոցների օգտագործման»,- ասել է նախարարը:
Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը հիմնականում ընթանում է խաղաղապահ առաքելության եւ պաշտպանական բարեփոխումների իրականացման շրջանակներում:
Նախարարն ընդգծել է, որ այդ համագործակցության շրջանակներում 200-ից ավելի հայ խաղաղապահներ վերապատրաստվել են Գերմանիայում եւ Ռումինիայում:
Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, «այս համագործակցությունը կշարունակվի նաեւ գալիք տարի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: