Այսօր Երեւան կժամանի Իտալիայի պաշտպանության նախարարը - Mediamax.am

2863 դիտում

Այսօր Երեւան կժամանի Իտալիայի պաշտպանության նախարարը


Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայը
Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայը

Լուսանկարը` http://tg24.sky.it/


Երեւան: Մեդիամաքս: Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունը:

Ըստ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը, կստորագրվի ՀՀ եւ Իտալիայի կառավարությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին