Հայաստանի եւ Իրանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը - Mediamax.am

Փետրվար 24, 2026
228 դիտում

Հայաստանի եւ Իրանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

«Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ», - տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:




Մեր ընտրանին