Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է:
Այդ մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ «փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ»:
Նշենք, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն տարածաշրջանում կուտակել է մեծ քանակությամբ զինուժ եւ ամերիկացի պաշտոնյաները չեն բացառում, որ կարող են հարվածներ հասցնել Իրանին:

















