Փորձագետը ՀՀ զինված ուժերի աստիճանական վերափոխման մոդել է առաջարկում - Mediamax.am

388 դիտում

Փորձագետը ՀՀ զինված ուժերի աստիճանական վերափոխման մոդել է առաջարկում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է հետեւի Ուկրաինայի օրինակին, որը 2015 թվականից հետո՝ ակտիվ պատերազմական գործողությունների բացակայության պայմաններում, աստիճանաբար բարեփոխեց իր բանակը:

Հանդես գալով Երեւանում ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի կազմակերպած «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» ֆորումի ժամանակ, Լեոնիդ Ներսիսյանն առաջարկել է մի քանի ռազմական միավորներ դուրս բերել սահմանային ծառայությունից եւ բարեփոխել դրանք: Նրա խոսքով, դա թույլ կտա աստիճանական վերափոխում իրականացնել:

 

Խոսելով 2020 թվականի պատերազմի դասերի մասին, ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատողն ասել է, որ ամենամեծ ձախողումը զորքերի արդյունավետ վերահսկման անկարողությունն էր եւ Գլխավոր շտաբի կողմից իրավիճակի ոչ ճիշտ գնահատումը եւ ապավինումը հին խորհրդային մոտեցումներին:

 

Լեոնիդ Ներսիսյանը նկատել է, որ թեեւ արտաքին և անվտանգային հարաբերություններում դիվերսիֆիկացումը դրական միտում է, այնուամենայնիվ, Հայաստանը պիտի զգույշ լինի նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելիս՝ նոր թշնամիներ ձեռք բերելուց խուսափելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին