Կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր 24» զորավարժությունը - Mediamax.am

1466 դիտում

Կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր 24» զորավարժությունը


Լուսանկարը` https://eurasianet.org/


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր 24» (Eagle Partner 24) համատեղ զորավարժությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը X սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ վարժանքի ընթացքում խաղարկվելու է խաղաղապահ գործողություն՝ հակամարտող կողմերին տարանջատելու համար:

 

Վարժանքի նպատակն է ամրացնել հայ եւ ամերիկացի զինվորականների փոխհամատեղելիությունը, փորձի փոխանակում կազմակերպել եւ բարձրացնել

հայ խաղաղապահների պատրաստության աստիճանը:

 

«Արծիվ գործընկեր 24» վարժանքին մասնակցելու են Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, ԱՄՆ Եվրոպայի եւ Աֆրիկայի հրամանատարության եւ Կանզասի Ազգային գվարդիայի զինծառայողները:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվել էր «Արծիվ գործընկեր» համատեղ զորավարժությունը, որին մասնակցել էր 85 ամերիկացի եւ 175 հայ զինծառայող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին