ԱԱԾ. Հովիվի մոլորվելու հետեւանքով հրաձգություն է տեղի ունեցել - Mediamax.am

990 դիտում

ԱԱԾ. Հովիվի մոլորվելու հետեւանքով հրաձգություն է տեղի ունեցել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում Հայաստանի քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

«Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

 

Միջադեպի հետեւանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից՝ ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը եւ արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաեւ հարցը, թե ինչու եւ ինչպես են հովիվը եւ հոտը հատել սահմանը:

 

Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»,- ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին