Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ եւ ականանետ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակել են Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Սոթքի հատվածում հայկական կողմն ունի երկու զոհ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: