Օգոստոսի 1-ից կհայտարարվեն վարժական հավաքներ - Mediamax.am

1374 դիտում

Օգոստոսի 1-ից կհայտարարվեն վարժական հավաքներ


Լուսանկարը` Photolure (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

 

Վարժական հավաքներին կներգրավվի մինչեւ 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:

 

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին