Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ այսօր Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ առաջխաղացման փորձ են կատարել:
«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ «Հայաստանի տարածքից կրակոցների հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: