Ադրբեջանցիների կրակոցներից Երասխում օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել - Mediamax.am

4453 դիտում

Ադրբեջանցիների կրակոցներից Երասխում օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել


Լուսանկարը` hetq.am


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ:

«Ադրբեջանի ԶՈՒ-ն, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում նույն ուղղությամբ կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

 

Վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին