Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանն այսօր Արցախի հետ շփման գծի հյուսիսային, արեւելյան եւ կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք եւ ՀԱՆ-17 նռնականետ։
Արցախի Պաշտպանության բանակից հայտնել են, որ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակել է այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ եւ ՀԱՆ-17 նռնականետ կիրառել Կաշենի հանքավայրի ուղղությամբ։
«Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: