Տեղ-Կոռնիձոր հատվածում «իրավիճակը էականորեն բարելավվել է» - Mediamax.am

2006 դիտում

Տեղ-Կոռնիձոր հատվածում «իրավիճակը էականորեն բարելավվել է»


Լուսանկարը` Gevorg Tosunyan/Civilnet


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԱԾ-ն նոր պարզաբանում է տարածել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ տիրող իրավիճակի վերաբերյալ:

ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին