ՀՀ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն - Mediamax.am

1365 դիտում

ՀՀ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում Հայաստանի զինված ուժերի զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

«Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին