Ապրիլի 15-ից հունիսի 15-ը կհայտարարվեն վարժական հավաքներ - Mediamax.am

1521 դիտում

Ապրիլի 15-ից հունիսի 15-ը կհայտարարվեն վարժական հավաքներ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը կայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժա¬կան հավաքներ:

Հավաքներ անցկացնելու որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում:

 

Վարժական հավաքներին կներգրավվի մինչեւ 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

 

Հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է 25 օրացուցային օր ժամկետով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին