Դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող - Mediamax.am

930 դիտում

Դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 19-ին «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետեւանքով մահացել են զինծառայողներ:

«Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետեւանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը եւ Զորակ Սամվելի Երանոսյանը:

 

Երկու զինծառայող տարբեր վնասվածքներով տեղափոխվել է կայազորային հոսպիտալ. նրանց վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին