Հատուկ նշանակության զորքերում նոր ստորաբաժանումներ են կազմավորվում - Mediamax.am

2367 դիտում

Հատուկ նշանակության զորքերում նոր ստորաբաժանումներ են կազմավորվում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով հայտարարվել է ընդունելություն, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Ընդունելությանը կարող են դիմել մինչեւ 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, որոնք ունեն առողջական եւ ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն ու քրեական հետապնդման մեջ չեն: Նրանց հետ պայմանագիր կկնքվի 1-5 տարի ժամկետով:  

 

«Պայմանագրի ողջ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից՝ անվճար եւ որակյալ բուժսպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում, բարձր աշխատավարձ, ինչպես նաեւ ընթացիկ ատեստավորումների արդյունքում՝ դրա կրկնակի բարձրացում: Դիմորդներին առաջարկվում է ծառայել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք եւ քաղաք Երեւան, շաբաթական հինգ օր՝ ժամը 9:00-ից 15:30», - հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը:

 

Ընդունելությանը մասնակցելու համար պետք է անձնագրով եւ զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կառույց եւ գրել դիմում: Այնուհետեւ զորամասում կանցկացվի հարցազրույց եւ քննություն ֆիզիկական պատրաստության ստուգման նպատակով: Այն ներառում է ձգումներ պտտաձողից, վազք 100 մ եւ 3000 մ հեռավորություններով:

 

Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ պաշտպանության նախարարության կայքում կամ թեժ գծի 1-28 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին