Մարտի 1-ից մայիսի 12-ը կհայտարարվեն վարժական հավաքներ - Mediamax.am

1103 դիտում

Մարտի 1-ից մայիսի 12-ը կհայտարարվեն վարժական հավաքներ


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ 2023 թվականի մարտի 1-ից մայիսի 12-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Վարժական հավաքներ անցկացնելու որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում: Հավաքներին կներգրավվի մինչեւ 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով:

 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

 

Հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է 25 օրացուցային օր ժամկետով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին