Փաշինյանը խոսել է բանակում «լայնածավալ բարեփոխումների» մասին - Mediamax.am

1548 դիտում

Փաշինյանը խոսել է բանակում «լայնածավալ բարեփոխումների» մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը «լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում»:

Բանակի օրվա առթիվ ուղերձում նա նշել է, որ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են:

 

«Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտ ներդնել:

 

«Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին», - ասել է վարչապետը՝ նշելով, որ 2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին