Զորամասի կացարանում հրդեհի հրապարակված «վարկածը կենսունակ է» - Mediamax.am

1196 դիտում

Զորամասի կացարանում հրդեհի հրապարակված «վարկածը կենսունակ է»


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան։ Մեդիամաքս։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ասել է, որ Ազատ գյուղի զորամասի կացարանում բռնկված հրդեհի «հրապարակված վարկածն այս պահին կենսունակ է»:

«Մյուս բոլոր վարկածները ստուգվում եւ բացառման կանոնով: Իհարկե, քննությունն իրականացվում է: Հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է եւ այս պահի դրությամբ մենք ունենք ապացույցների անհրաժեշտ բազան, որով մեղադրանք ենք առաջադրում, կառավարության նիստում հրապարակված վարկածն է: Առավոտյան գործով առաջին անձն է ձերբակալվել: Ոչինչ չենք կարող թաքցնել եւ մտադրություն էլ չունենք թաքցնելու»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Աննա Վարդապետյանը:

 

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ բոլոր հարցաքննված վկաներն ուղիղ վկայում են, որ «բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է»:

 

«Ամեն ինչ պարզ է եւ այլ վարկածներ փնտրելու տարբերակներն այդքան էլ ազնիվ չեն»,- ասել է նա:

 

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քննությունը պետք է լինի ամբողջական.

 

«Եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչած վարկածի 180 աստիճան հակառակ բանն է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին